Գյումրեցի Աշիկ Անդրեյանը ձյուդոյի ԱԱ-ի ուղեգիր է նվաճել


Գյումրեցի Աշիկ Անդրեյանը ձյուդոյի ԱԱ-ի ուղեգիր է նվաճել

  • 19-05-2025 17:40:27   | Հայաստան  |  Սպորտ

Հայաստանը մեկ ներկայացուցիչ կունենա Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում հունիսի 13-19-ը կայանալիք ձյուդոյի աշխարհի առաջնությունում:
 
Գյումրեցի Աշիկ Անդրեյանը (60 կգ) իր քաշային կարգում վարկանիշով այժմ 71-րդն է և դա նրան իրավունք է տվել մասնակցելու աշխարհի առաջնությանը։ Տարվա գլխավոր ստուգատեսին կարող են մասնակցել յուրաքանչյուր քաշային կարգի դասակարգման թոփ-100-ում տեղ գտած ձյուդոիստները:
 
21-ամյա մարզիկի կարիերայում սա կլինի աշխարհի առաջին առաջնությունը:
 
Անդրեյանը Եվրոպայի 2025թ. առաջնությունում գրավել էր 5-րդ տեղը: Նա հենց այդ ստուգատեսում է կարևոր վարկանիշային միավորներ վաստակել և բարելավել դիրքը դասակարգման ցուցակում:
 
 
Նոյյան տապան  -   Սպորտ