Անդրադարձ է կատարվել Հայաստան-Լեհաստան երկկողմ օրակարգին


Անդրադարձ է կատարվել Հայաստան-Լեհաստան երկկողմ օրակարգին

  • 22-05-2025 18:00:12   | Հայաստան  |  Մեկնաբանություն

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Լեհաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Մարեկ Պրավդայի գլխավորած պատվիրակությանը, որը Երևան է ժամանել Հայաստանի և Լեհաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցությունների շրջանակներում:
 
Զրուցակիցները մտքեր են փոխանակել ներկայիս աշխարհաքաղաքական փոփոխությունների պայմաններում առկա մարտահրավերների շուրջ՝ շեշտելով դրանց հաղթահարման նպատակով արժեքահեն, համախոհ գործընկերությունների ամրապնդման կարևորությունը: Այս համատեքստում անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Լեհաստան երկկողմ օրակարգին և տարբեր հարթակներում, այդ թվում՝ ԵՄ, համագործակցության տեսլականին, առկա հեռանկարներին:
 
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն