Վլադիմիր Կարապետյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Մալթայի ԱԳ նախարարին


 

Վլադիմիր Կարապետյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Մալթայի ԱԳ նախարարին

  • 11-06-2025 17:44:06   | Իտալիա  |  Մամլո հաղորդագրություն

 
Հունիսի 10-ին Վլադիմիր Կարապետյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Մալթայի Հանրապետության փոխվարչապետ, արտաքին գործերի և զբոսաշրջության նախարար Իեն Բորջին:
 
«Շնորհավորելով դեսպանին Մալթայի Հանրապետությունում իր դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ՝ փոխվարչապետ Իեն Բորջը հաջողություն մաղթեց դեսպան Կարապետյանին՝ վստահություն հայտնելով, որ նրա գործունեությունը նոր լիցք և բովանդակություն կհաղորդի երկկողմ հարաբերություններին։
 
Դեսպանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և բարի մաղթանքների համար, հավաստիացրեց, որ ձգտելու է անել առավելագույնը՝ նոր մակարդակի հասցնելու ՀՀ-ՄՀ քաղաքական երկխոսությունը, ինչպես նաև ընդլայնելու երկկողմ փոխգործակցությունը տնտեսական, մշակութային, զբոսաշրջային և մի շարք այլ բնագավառներում։
 
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձան երկկողմ օրակարգային, ինչպես նաև միջազգային հարթակներում հայ-մալթական փոխգործակցության հարցերին: Մտքեր փոխանակվեցին Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի շուրջ»,- ասված է հաղորդագրությունում:
 
Իտալիայում ՀՀ դեսպանություն
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն