Արարատ Միրզոյանը և Սուբրամանյամ Ջայշանկարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր


Արարատ Միրզոյանը և Սուբրամանյամ Ջայշանկարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր

  • 13-06-2025 17:25:25   | Հայաստան  |  Մեկնաբանություն

ՀՀ Արտգործնախարարության ֆեյսբուքյան էջում տեղադրվել է տեսանյութ կից կատարվել հետևյալ գրառումը.
 
«Ի շարունակություն մարտին Դելիում կայացած հանդիպման զրուցակիցները քննարկել են երկկողմ գործընկերության խորացմանն ուղղված աշխատանքները։ 
«Մեր երկու երկրների միջև ձևավորվող ռազմավարական երկխոսությունն ու սերտ համագործակցությունը վկայությունն են այն կարևորության մասին, որը մենք տալիս ենք Հայաստանի և Հնդկաստանի միջև գործընկերությանը, և դրա հիմքերը բազում են»,- ընդգծել է նախարար Միրզոյանը։ 
 
Նախարարները գոհունակություն են հայտնել «Ռաիսինա» և «Երևանյան երկխոսություն» համաժողովներին երկուստեք ներգրավածության կապակցությամբ։ 
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության հարցերի:
 
Արարատ Միրզոյանը և Սուբրամանյամ Ջայշանկարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր»:
 
ՀՀ ԱԳՆ
 
  
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն