ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍԻ «ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ<br /> ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԵՆ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ ՆՈՐ<br /> ԽԱՐԲԵՐԴԻ ՄԱՆԿԱՏԱՆԸ<br />


ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍԻ «ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ
ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԵՆ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ ՆՈՐ
ԽԱՐԲԵՐԴԻ ՄԱՆԿԱՏԱՆԸ

  • 26-08-2008 22:30:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Լոս Անջելեսի ծնողազուրկ եւ հաշմանդամ երեխաների «Սուրբ Ծնունդ» բարեգործական հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ հիմնորոգման աշխատանքներ են իրականացվել Երեւանի Նոր Խարբերդի մասնագիտացված մանկատանը: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեց Երեւանի Ֆիլհարմոնիկ կենտրոնի նախագահ Լաերտ Մովսիսյանը, վերանորոգվել են մանկատան խմբասենյակ-ննջասենյակները, սանհանգույցները, պատշգամբները, միջանցքները: Նա նշեց, որ բարեգործական հիմնադրամի նախագահ Հովհաննես Բալայանի նախաձեռնությամբ ամեն տարի Լոս Անջելեսում անցկացվում է բարեգործական մարաթոն: Այս տարի այն տեղի կունենա նոյեմբերի 2-ին, իսկ հանգանակված ամբողջ գումարը կհատկացվի Հայաստանի մանկատներին:
Նոյյան տապան  -   Հասարակություն