Իրանի և Իսրայելի միջև հրադադարը մտավ ուժի մեջ. ի՞նչ են մտածում մի քանի օր առաջ «պատերազմից հինգ է պակաս» ասող մեր ընդդիմադիր գործընկերները


Իրանի և Իսրայելի միջև հրադադարը մտավ ուժի մեջ. ի՞նչ են մտածում մի քանի օր առաջ «պատերազմից հինգ է պակաս» ասող մեր ընդդիմադիր գործընկերները

  • 24-06-2025 12:59:42   | Հայաստան  |  Մեկնաբանություն

 
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը Ֆեյսբուքյան էջում գրել է.
 
«Իրանի և Իսրայելի միջև հրադադարը մտավ ուժի մեջ: Հրթիռակոծությունները դադարել են, երկրները բացում են իրենց օդային տարածքները:
 
Հետաքրքիր է՝ ի՞նչ են մտածում մի քանի օր առաջ «պատերազմից հինգ է պակաս» ասող մեր ընդդիմադիր գործընկերները և աշխարհաքաղաքական դարակազմիկ վերլուծություններ ու ապոկալիպտիկ կանխատեսումներ անող փորձագետները:
 
Հուսանք, որ տարածաշրջանում կհաստատվի երկարաժամկետ խաղաղություն, և երկրները հակամարտելու փոխարեն կսկսեն համագործակցել միմյանց հետ:
 
Սա, ի դեպ, ռոմանտիկայի ժանրից չէ»:
 
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն