Երևանում մթնոլորտային օդի որակը հունիսի 18-24-ը


Երևանում մթնոլորտային օդի որակը հունիսի 18-24-ը

  • 25-06-2025 18:13:51   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հունիսի 18-24-ը:
 
Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
◾️ Կենտրոնում՝ հունիսի 20-ին, 21-ին և 23-ին,
◾️ Նոր Նորքում՝ հունիսի 21-ին և 24-ին,
◾️ Շենգավիթում՝ հունիսի 20-ին և 22-ին,
◾️ Արաբկիրում՝ հունիսի 22-ին։
 
Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
◾️ Նոր Նորքում՝ հունիսի 21-ին, 22-ին և 24-ին,
◾️ Շենգավիթում՝ հունիսի 23-ին և 24-ին,
◾️ Կենտրոնում՝ հունիսի 18-ին,
◾️ Արաբկիրում չի գերազանցել։
 
Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն