Այս անգամ մեդիատեռորիստների ձեռքերը հասել են ֆրանսիական մամուլին. Վահագն Ալեքսանյան
28-06-2025 14:22:28 | Հայաստան | Մեկնաբանություն
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Այս անգամ մեդիատեռորիստների ձեռքերը հասել են ֆրանսիական մամուլին։ Արդեն գծած ու աշխատեցրած տեխնոլոգիայի համապատասխան՝ կեղծ լրատվականի էջ են ծնել, էնտեղ կեղծ հոդված գրել ու բերել լցրել հայկական ֆեյքնյուզի արտադրամասեր՝ hraparak.am , mediamax. am ու էսպես շարունակ։
Այս տեխնոլոգիան, իհարկե դեռ էլի կաշխատեցնեն, բայց ավելի շատ իրենց տերերից փող քերելու նպատակով, որովհետև վստահեցնում եմ էս ամեն ապուշությունը շեֆերին ներկայացնում են որպես մի բարդ, լուրջ գործ, ով գիտի տերերին պատմում են, թե իրական ֆրանսիական մամուլ են կաշառում ու դրա համար նախատեսված գումար գրպանում։