Իրանում հուղարկավորում են Իսրայելի հարվածների հետևանքով զոհված զինվորներին, գիտնականներին և քաղաքացիական անձանց
28-06-2025 14:37:30 | Իրան | Ի՞նչ է գրում մամուլը
shantnews.am Իրանի մայրաքաղաքում տեղի են ունենում Իսրայելի հետ 12-օրյա հակամարտության ընթացքում զոհված ռազմական առաջնորդների, միջուկային գիտնականների և քաղաքացիական անձանց հուղարկավորության արարողությունները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը: Press TV-ի փոխանցմամբ՝ Թեհրանում տեղի են ունենում ավելի քան 60 իրանցիների հուղարկավորության արարողությունները, որոնց մասնակցում է նաև Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը:
Ինչպես հաղորդում է թղթակիցը Իրանի մայրաքաղաքից, հրաժեշտի երթի մասնակիցները քայլել են քաղաքի կենտրոնական փողոցներով՝ պաստառներով և մահացած միջուկային գիտնականների և ռազմական ղեկավարների նկարներով։
Հուղարկավորում են նաև Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերիին, Իրանի զինված ուժերի «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբի հրամանատար Ալի Շադմանիին և ուրիշների։