Սուրեն Պապիկյանը հանդիպել է «Զինվորի տանը» բուժում ստացող՝ հաշմանդամություն ունեցող զինծառայողներին


 

Սուրեն Պապիկյանը հանդիպել է «Զինվորի տանը» բուժում ստացող՝ հաշմանդամություն ունեցող զինծառայողներին

  • 10-07-2025 16:17:44   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Հուլիսի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոն։
 
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի և վերականգնողական կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանի ուղեկցությամբ նախ շրջայց է կատարել վերականգնողական կենտրոնում, ծանոթացել հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների համար ստեղծված վերականգնողական մասնագիտական կենտրոնի գործունեությանը, զարգացման հետագա ծրագրերին:
 
Սուրեն Պապիկյանին ներկայացվել են նաև «Զինվորի տան» նորակառույց կենցաղային ռեաբիլիտացիայի կենտրոնը, վիրահատարանը և ճաշարանը:
 
Նախարարը հանդիպել է «Զինվորի տանը» բուժում ստացող՝ հաշմանդամություն ունեցող զինծառայողներին, զրուցել նրանց հետ, հետաքրքրվել վերականգնողական ընթացքով:
 
 ՀՀ ՊՆ
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն