Իրանի նախագահը մեկնել է Պակիստան


 

Իրանի նախագահը մեկնել է Պակիստան

  • 02-08-2025 16:20:14   |   |  Ի՞նչ է գրում մամուլը

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը 2-օրյա այցով մեկնել է Պակիստան՝ Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆի պաշտոնական հրավերով։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն:Նախատեսվում է, որ այցի երկրորդ օրը Փեզեշքիանը հանդիպումներ կունենա Պակիստանի վարչապետի, նախագահի, ինչպես նաև Ազգային ժողովի և Սենատի ղեկավարների հետ։Իսլամաբադում Իրանի դեսպան Ռեզա Ամիրի-Մոգադամը նշել է, որ այս այցի ընթացքում երկու երկրների պաշտոնյաները կստորագրեն մի շարք կարևոր համագործակցության փաստաթղթեր:

 

 

Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը