Շիրակի քրեական ոստիկանները բացահայտեցին բնակարանային գողությունը․ գողոնը հայտնաբերվել է


 

Շիրակի քրեական ոստիկանները բացահայտեցին բնակարանային գողությունը․ գողոնը հայտնաբերվել է

  • 05-08-2025 10:21:42   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



 
Օգոստոսի 1-ին Ոստիկանության Շիրակի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած տղամարդը հայտնեց բնակարանից կատարված գողության մասին: Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները մեկնեցին Գյումրիի Տերյան փողոց:
 
Պարզվեց, որ այդ օրը, ժամը 8-ին մոտ, մի տղամարդ, օգտվելով խոհանոցի պատուհանը բաց լինելու հանգամանքից, մտել է տուն և կնոջ պայուսակից գողացել 100 հազար ռուբլի և 475 հազար դրամ:
 
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Շիրակի քրեական ոստիկանները ստացան հավաստի տեղեկություն, որ գողոթյունը կատարել է Գյումրիի Կամոյի փողոցի 42-ամյա բնակիչը: Հետագա միջոցառումների արդյունքում նույն օրը` ժամը 15.25-ին, նա հայտնաբերվեց Գյումրու Գերցենի փողոցի մի տնակում, ձերբակալվեց ու տեղափոխվեց վարչություն:
 
Նա խոստովանեց արարքը, իսկ նրա խուզարկությամբ էլ հայտնաբերվեց ողջ գողոնը:
 
Հանգամանքները նախաքնությամբ պարզվում են:
 
 
ՀՀ ոստիկանություն
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն