Երևանի մի շարք հասցեներում, Սյունիքի ու Լոռու մարզերի որոշ բնակավայրերում էլեկտրաշչակ կգործարկվի


 

Երևանի մի շարք հասցեներում, Սյունիքի ու Լոռու մարզերի որոշ բնակավայրերում էլեկտրաշչակ կգործարկվի

  • 07-08-2025 16:06:32   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Օգոստոսի 8-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Քաջարան քաղաքում և Լեռնաձոր, Անդոկավան, Ձագիկավան, Գեղի, Բաբիկավան, Քաջարանց բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ 
 
Օգոստոսի 8-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ համայնքի Կաթնաջուր, Մեծ Պարնի, Ծաղկաբեր, Հարթագյուղ բնակավայրերում, Վանաձոր քաղաքի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ:
 
Օգոստոսի 8-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց, Արմեն Տիգրանյան, Դավիթ Անհաղթի, Էզրաս Հասրաթյան, Զաքարիա Քանաքեռցու, Դրոյի փողոցների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։  
 
ՆԳՆ ՓԾ-ից խնդրում են չանհանգստանալ։ 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն