«Ռ-Լ-Ն-Դ ԷՆԵՐՋԻ» ՍՊԸ-ԻՆ պատկանող լցակայանում 1 ամիս ժամկետով փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ


 

«Ռ-Լ-Ն-Դ ԷՆԵՐՋԻ» ՍՊԸ-ԻՆ պատկանող լցակայանում 1 ամիս ժամկետով փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ

  • 13-08-2025 14:29:13   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվել է ստուգում հեղուկ ածխաջրածնային գազի մանրածախ վաճառքով զբաղվող «Ռ-Լ-Ն-Դ ԷՆԵՐՋԻ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում (հասցե՝ Տավուշի մարզ, ք․ Իջևան, Վասիլյան 60)  
Ստուգման արդյունքում հայտնաբերված թերլիցքավորման համար տնտեսվարողը ենթարկվել է 1․718․982 ՀՀ դրամի չափով վարչական պատասխանատվության։
 
Արձանագրված իրավախախտման հիմքով Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանի հրամանով լցակայանում 1 ամիս ժամկետով փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ։
 
                                                         

 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն