Կաթողիկոսի նկատմամբ հրապարակային hարձակումներն անընդունելի են. նման գործելակերպը չի կարող նորմալիզացվել. Ռոբերտ Ամստերդամ


 

Կաթողիկոսի նկատմամբ հրապարակային hարձակումներն անընդունելի են. նման գործելակերպը չի կարող նորմալիզացվել. Ռոբերտ Ամստերդամ

  • 13-08-2025 16:51:41   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

tert.am Շատ հազվադեպ եմ ես տեսել այն, ինչ տեսնում եմ Հայաստանում: Նման բան տեղի չի ունենում: Նման գործելակերպը չի կարող նորմալիզացվել: Այս մասին ասուլիսի ժամանակ ասել է Միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը՝ անդրադառնալով ՀՀ իշխանություն-Հայ առաքելական եղեղեցի հարաբերություններին:
 
«Կաթողիկոսի նկատմամբ հրապարակային հարձակումներն անընդունելի են քաղաքակիրթ հասարակությունում: Խաղաղ, քաղաքացիական հասարակության քննարկումների միջոցով այս խնդիրները լուծելու պահն է»,- ասել է միջազգային իրավապաշտպանը, հավելելով, որ այդ խնդիրները քրեական դատարանին չեն վերաբերում: 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը