Ջրափրկարարներն ափ են դուրս բերել մոտորանավակը և քաղաքացիներին


 

Ջրափրկարարներն ափ են դուրս բերել մոտորանավակը և քաղաքացիներին

  • 13-08-2025 18:26:03   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Օգոստոսի 13-ին՝ ժամը 16։27-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 3-րդ հանրային լողափում` ափից մոտ 200 մետր հեռավորության վրա մոտորանավակ է խափանվել․ անհրաժեշտ է ջրափրկարարների օգնությունը։
 
Ջրափրկարարներն ափ են դուրս բերել մոտորանավակը և երկու քաղաքացու։
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն