Ucom-ի ֆիքսված ցանցն արդեն գործում է Երևանի Սիլիկյան թաղամասում


 

Ucom-ի ֆիքսված ցանցն արդեն գործում է Երևանի Սիլիկյան թաղամասում

  • 14-08-2025 13:07:53   | Հայաստան  |  Հասարակություն

 
Ֆիքսված ցանցի ընդլայնման ռազմավարության շրջանակում Ucom-ը հայտարարում է Երևանի Սիլիկյան թաղամասում ընկերության գերարագ ֆիքսված ցանցի գործարկումը հաջողությամբ ավարտելու մասին։   
 
Սիլիկյան թաղամասի բնակիչներն այսուհետ կարող են օգտվել Ucom-ի ֆիքսված ինտերնետից, շարժական կապի ծառայություններից և հեռուստատեսությունից՝  ստանալով այս բոլոր ծառայությունները մեկ փաթեթում և առավել շահավետ պայմաններով։  
 
Ցանցի գործարկման կապակցությամբ Ucom-ը հատուկ առաջարկ է նախատեսել թաղամասում բնակվողների  համար, որը կգործի 2025թ. օգոստոսի 13-ից հոկտեմբերի 31-ը ներառյալ։ Մասնավորապես, Unity փաթեթներին 12 ամսով բաժանորդագրվելու դեպքում՝ մեկ ամիսը կտրամադրվի անվճար։ 
 
«Մեր կարևորագույն առաքելությունն է Հայաստանում բոլորի համար հասանելի դարձնել կապի բարձրորակ և ժամանակակից ծառայությունները։ Բաժանորդների հանդեպ հոգատարությունը Ucom-ի համար առաջնային է, դրա համար մենք ստեղծել ենք միավորված և շահավետ փաթեթներ, որոնք ներառում են տան ինտերնետը, շարժական կապն ու հեռուստատեսությունը՝ դարձնելով դրանք առավել պահանջված  և արդյունավետ։ Հուսով եմ, որ Սիլիկյան թաղամասի բնակիչները կօգտվեն մեր տրամադրած հնարավորություններից և կվայելեն Ucom-ի ցանցի արագությունն ու որակը», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։ 
 
2025 թվականին Ucom ֆիքսված ցանցն արդեն հաջողությամբ գործարկվել է նաև Երևանի Հին Ավան, Անաստասավան և Հաղթանակ թաղամասերում։ 
 
 
«Յուքոմ» ՓԲԸ
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն