Sky. Թրամփի, Պուտինի և Զելենսկու հանդիպումը կարող է տեղի ունենալ Հռոմում


 

Sky. Թրամփի, Պուտինի և Զելենսկու հանդիպումը կարող է տեղի ունենալ Հռոմում

  • 19-08-2025 20:00:23   |   |  Ի՞նչ է գրում մամուլը

shantnews.am  Հռոմում կարող է տեղի ունենալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու եռակողմ հանդիպում, հաղորդում է բրիտանական Sky News հեռուստաալիքը՝ հղում անելով եվրոպական դիվանագիտական շրջանակների աղբյուրին։
 
Նրա խոսքով՝ Թրամփը և Զելենսկին կողմ են Հռոմում հանդիպման անցկացմանը։ Բանակցային հարթակի այս տարբերակը պաշտպանում են ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը և պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
 
Միևնույն ժամանակ, հեռուստաալիքի տվյալներով՝ ռուսական կողմը նախընտրում է Ժնևի հետ տարբերակը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը