2008 Թ. ՀՈՒՆՎԱՐ-ՄԱՅԻՍԻՆ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՎԱ ՆՈՒՅՆ ԱՄԻՍՆԵՐԻ ՀԱՄԵՄԱՏ<br /> ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀՆԱ-Ն 9,8%-ՈՎ ԱՃԵԼ Է<br />


2008 Թ. ՀՈՒՆՎԱՐ-ՄԱՅԻՍԻՆ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՎԱ ՆՈՒՅՆ ԱՄԻՍՆԵՐԻ ՀԱՄԵՄԱՏ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀՆԱ-Ն 9,8%-ՈՎ ԱՃԵԼ Է

  • 20-06-2008 19:30:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: 2008թ. հունվար-մայիսին նախորդ տարվա նույն ամիսների համեմատ Հայաստանում ՀՆԱ-ն աճել է 9,8%-ով եւ կազմել 982 մլրդ 149,4 մլն դրամ (մոտ 2 մլրդ 871,1 մլն ԱՄՆ դոլար): ՀՆԱ-ի ինդեքս-դեֆլյատորը կազմել է 107,7%: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, այս տարվա հունվար-մայիսին, նախորդ տարվա նույն ամիսների համեմատ, հանրապետությունում արդյունաբերական արտադրանքի ծավալը նվազել է 0,4%-ով եւ կազմել 287 մլրդ 712,1 մլն դրամ: Գյուղատնտեսության համախառն արտադրանքն աճել է 1,9%-ով եւ կազմել 94 մլրդ 515,5 մլն դրամ, շինարարության ծավալը` 14,9%-ով եւ կազմել 135 մլրդ 318,7 մլն դրամ, մանրածախ առեւտրաշրջանառությունը` 4,3%-ով եւ կազմել 331 մլրդ 918,7 մլն դրամ, իսկ ծառայությունների ծավալը աճել է 10,6%-ով եւ կազմել 221 մլրդ 843 մլն դրամ: ՀՀ արտաքին առեւտրաշրջանառության ծավալը նախորդ տարվա հունվար-մայիսի համեմատ աճել է 29,6%-ով եւ կազմել 1 մլրդ 982,1 մլն դոլար: Ընդ որում, արտահանումն աճել է 0,2%-ով եւ կազմել 421,9 մլն դոլար, իսկ ներմուծումն աճել է 40,8%-ով եւ կազմել 1 մլրդ 560,2 մլն դոլար: 2008թ. հունվար-մայիսին սպառողական գները 2007թ. հունվար-մայիսի համեմատ աճել են 8,9%-ով, իսկ արդյունաբերական արտադրանքի գները` 4,7%-ով: Այս տարվա մայիսի վերջին նախորդ տարվա նույն ժամկետի համեմատ պաշտոնապես գրանցված գործազուրկների թվաքանակը նվազել է 22,1%-ով եւ կազմել 76,4 հազ. մարդ: Այս տարվա առաջին հինգ ամիսներին միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 86,85 հազ. դրամ (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 22,9%-ով), այդ թվում` բյուջետային աշխատողներինը` 60,775 հազ. դրամ (աճել է 16,6%-ով), ոչ բյուջետային հիմնարկների աշխատողներինը` 109,621 հազ. դրամ (աճել է 24,5%-ով): Այս տարվա հունվար-մայիսին 1 ԱՄՆ-ի դոլարի միջին փոխարժեքը կազմել է 308,11 դրամ (2007թ. այդ ցուցանիշը կազմել է 342,08 դրամ):
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play