ՌԴ ճնշման պատճառով Կիևին ՀՕՊ համակարգեր տրամադրելու՝ եվրոպական երկրների պատրաստակամությունը նվազել է. Զելենսկի


 

ՌԴ ճնշման պատճառով Կիևին ՀՕՊ համակարգեր տրամադրելու՝ եվրոպական երկրների պատրաստակամությունը նվազել է. Զելենսկի

  • 13-11-2025 16:51:47   | Ուկրաինա  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer.am Եվրոպական ղեկավարներն ավելի քիչ պատրաստակամությամբ են սկսել Կիևին հակաօդային պաշտպանության համակարգեր տրամադրել՝ Եվրոպայի օդային տարածքի խախտումների պատճառով, հայտարարել է Ուկրաինայի նախագահը Բլումբերգի հետ հարցազրույցում: Վոլոդիմիր Զելենսկու պնդմամբ՝ դա հոգեբանական ճնշում է, Ռուսաստանը նպատակ ուներ վախեցնելու Եվրոպային և հասել է այդ նպատակին:
 
Զելենսկին նաև Եվրամիությանը կոչ է արել լուծել ռուսական սառեցված ակտիվների օգտագործման շուրջ տարաձայնությունները, քանի որ նոր միջոցները կենսական նշանակություն ունեն Ռուսաստանի դեմ պատերազմը շարունակելու համար:
 
Եվրամիությունը սառեցված ակտիվների շուրջ որոշումը հետաձգել է մինչև դեկտեմբեր: Այդ ակտիվների շնորհիվ Ուկրաինային կտրամադրվեր 140 միլիարդ եվրո:
 
Զելենսկին նաև հայտարարել է՝ Կիևը պատրաստ է բանակցությունների՝ հրադադարի հասնելու համար:
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը