Արաղչին ՄԱԿ-ին կոչ է արել «պատշաճ միջոցներ» ձեռնարկել Միացյալ Նահանգների և Իսրայելի դեմ


 

Արաղչին ՄԱԿ-ին կոչ է արել «պատշաճ միջոցներ» ձեռնարկել Միացյալ Նահանգների և Իսրայելի դեմ

  • 14-11-2025 10:22:51   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ՄԱԿ-ին կոչ է արել «պատշաճ միջոցներ» ձեռնարկել Միացյալ Նահանգների և Իսրայելի դեմ՝ կապված հունիսին Իրանի միջուկային օբյեկտներին հասցված ռազմական հարվածների հետ:
 
Արաղչին հայտարարել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը և ԱՄՆ այլ պաշտոնյաներ «քրեական պատասխանատվություն» են կրում հարվածների համար:
 
Չորեքշաբթի օրը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ուղղված նամակում Արաղչին ընդգծել է է, որ Իսրայելն ու Միացյալ Նահանգները պետք է փոխհատուցում ստանան, այդ թվում՝ Իրանին հասցված վնասի համար:
 
Նոյեմբերի 6-ին Թրամփը լրագրողներին ասել էր, որ ինքն է «մեծապես պատասխանատու» Իրանին Իսրայելի նախնական հարվածի համար:
 
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն պատրաստ է Իրանի հետ գործարք կնքել, երբ Թեհրանը պատրաստ լինի դրան:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը