BBC-ն ներողություն է խնդրել Թրամփից, սակայն փոխհատուցում չի տա


 

BBC-ն ներողություն է խնդրել Թրամփից, սակայն փոխհատուցում չի տա

  • 14-11-2025 11:11:04   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1in.am. BBC-ն ներողություն է խնդրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից Panorama ծրագրի վավերագրական ֆիլմի համար, որտեղ նրա ելույթի հատվածները մոնտաժվել էին։ Միաժամանակ, սակայն, լրատվամիջոցը մերժել է նախագահի՝ փոխհատուցման պահանջները:
 
Կորպորացիան նաև հայտարարել է, որ չի կրկնի ծրագրի ցուցադրությունը:
 
Թրամփի փաստաբանները սպառնացել են BBC-ի դեմ 1 միլիարդ դոլարի հայց ներկայացնել, եթե կորպորացիան չհերքի եթերում հնչածը, չներողություն խնդրի և չվճարի փոխհատուցում:
 
«BBC-ի իրավաբանները նամակ են ուղարկել նախագահ Թրամփի իրավական թիմին՝ ի պատասխան կիրակի օրը ստացված նամակի»,- հայտարարել է BBC-ի ներկայացուցիչը:
 
BBC-ի խորհրդի նախագահ Սամիր Շահն էլ անձնական նամակ է ուղարկել Սպիտակ տուն՝ վստահեցնելով, որ ինքը և կորպորացիան զղջում են նախագահի` 2021 թվականի հունվարի 6-ի նախագահ ելույթի մոնտաժի համար։
 
Բրիտանական հեռարձակման կորպորացիան այլևս չի հեռարձակի «Թրամփ. երկրորդ շանսը» վավերագրական ֆիլմը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը