Իլհամ Ալիևը դատապարտել է Կիևում Ադրբեջանի դեսպանատանն ուղղված հարվածը. Զելենսկի


 

Իլհամ Ալիևը դատապարտել է Կիևում Ադրբեջանի դեսպանատանն ուղղված հարվածը. Զելենսկի

  • 14-11-2025 17:55:01   | Ուկրաինա  |  Ի՞նչ է գրում մամուլը

1lurer.am Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, շնորհակալություն է հայտնել ուկրաինացիներին ցուցաբերած աջակցության ու հոգածության համար։
 
«Այս գիշեր ռուսներն ուկրաինացիների դեմ հարյուրավոր անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ են կիրառել, այդ թվում՝ բալիստիկ: Ցավոք, կան ավերածություններ և վնասներ, վնասվել է նաև Ադրբեջանի դեսպանատունը։ Նախագահ Ալիևը դատապարտել է այդ հարվածը և ընդգծել, որ սա առաջին անգամ չէ, երբ ռուսները թիրախավորում են ինչպես դեսպանատան շենքը, այնպես էլ Ադրբեջանի հետ կապված այլ օբյեկտներ»,- ասել է Ուկրաինայի նախագահը:
 
Զելենսկին նշել է, որ Ալիևի հետ քննարկել են նաև երկկողմ հարաբերություններն ու գործընկերության զարգացումը։
 
«Երկկողմ համագործակցության բոլոր ուղղություններով իսկապես կանաչ լույս է վառվում։ Կա լավ ներուժ, և մենք այն կիրականացնենք։ Շնորհակալություն»,- հայտարարել Է Ուկրաինայի նախագահ Զելենսկին։
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը