Ես երբեք որևէ հրաման չեմ տվել ՀՀ որևէ ինքնիշխան տարածքից ՀՀ որևէ զորքի հետ քաշման մասին. Փաշինյան


 

Ես երբեք որևէ հրաման չեմ տվել ՀՀ որևէ ինքնիշխան տարածքից ՀՀ որևէ զորքի հետ քաշման մասին. Փաշինյան

  • 27-11-2025 14:33:50   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
tert.am․ Այդ քննությունը տեղի է ունեցել, ես այդ գործով հարցաքննվել եմ:  Ավելին՝ քննվել եմ ժողովրդի կողմից: 2021 թվականի ընտրությունները՝ այդ ամբողջ քննությունն է եղել:  Պատերազմի հետ կապված մի բան կա, որ որևէ մեկը չգիտի՞: Այդ, որ ասում եք քրեական գործեր, ձեր կարծիքով քրեական գործերի մեջ  ավելին կա, քան՝ հանրությունը գիտի և հանրության հետ հաղորդակցվել է քննիչ հանձնաժողովներում, ելույթներում և այլն: Դա, թյուր կարծիք է: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է Հհ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով հարցին, թե պատերազմի ընթացքում վարչապետի տված հրամաններն ու գործողություններն արդյոք չեն քննվելու այն համատեքստում, որ տարբեր դրվագներով, տարբեր քրեական գործեր են հարուցված Արցախի պաշտպանության բանակի տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների և միջին օղակի շարքային զինվորների նկատմամբ:
 
Հարցին՝ արդյոք, հրաման է տվել ՀՀ ինքնիշխան տարածքից զորքը հետ քաշել, պատասխանեց. «Ես, երբեք որևէ հրաման չեմ տվել ՀՀ որևէ ինքնիշխան տարածքից ՀՀ  որևէ զորքի հետ քաշման մասին»:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը