Եպիսկոպոսներն ու արքեպիսկոպոսները պատշաճ տեղեկացված են եղել, սակայն չեն պարզաբանել, թե ինչու չէին ներկայացել Գերագույն խորհրդի նիստին․ Տեր Եսայի քահանա Արթենյան


 

Եպիսկոպոսներն ու արքեպիսկոպոսները պատշաճ տեղեկացված են եղել, սակայն չեն պարզաբանել, թե ինչու չէին ներկայացել Գերագույն խորհրդի նիստին․ Տեր Եսայի քահանա Արթենյան

  • 29-11-2025 13:00:32   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
tert.am․ Եպիսկոպոսներն ու արքեպիսկոպոսները պատշաճ տեղեկացված են եղել, սակայն չեն պարզաբանել, թե ինչու չէին ներկայացել Գերագույն խորհրդի նիստին։ Այս մասին Այս մասին Մայր տաճարի բակում լրագրողների հետ զրույցում ասել է տեր Եսայի քահանա Արթենյանը։ 
 
Անդրադառնալով Աստվածամուխ սուրբ գեղարդը դուրս բերելուն՝ նա նշել է, որ այս սրբություններից բխող ուժը պայքարելու, ճշմարիտ ճանապարհին հաստատուն քայլելու ուժ է տալիս մեզ։ 
 
«Հայոց առաջին լուսավորիչներ սուրբ Թադեոս և սուրբ Բարդուղիմեոս առաքյալների պատգամը դարերի խորքից միշտ մեզ առաջնորդում է լինել հավատարիմ Ավետարանի պատգամներին, Քրիստոսի լույսին։ Հայ ժողովուրդն իր դարում բազմաթիվ փորձություններ է ապրել, սակայն դրանք հաղթահարել է Աստծո օգնությամբ և իր պատգամների շնորհիվ»,– ասել է նա։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը