ՀՀ վարչապետին սպասարկող կառավարական ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել Մոսկվայում ԱԹՍ-ների վտանգի պատճառով


 

ՀՀ վարչապետին սպասարկող կառավարական ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել Մոսկվայում ԱԹՍ-ների վտանգի պատճառով

  • 11-12-2025 11:28:08   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին սպասարկող կառավարական ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել ՌԴ մայրաքաղաքում։
 
Այս մասին հայտնում են ռուսական տելեգրամ ալիքները՝ նշելով, որ օդային փակ տարածքի պատճառով օդանավը մեկնել է այլընտրանքային օդանավակայան։
 
Մոսկվայի օդանավակայաններում այս գիշեր անօդաչու թռչող սարքեր հարձակման վտանգի պատճառով հետաձգվել է ավելի քան 170 չվերթ։
 
Ըստ BAZA տելեգրամյան ալիքի, Նիկոլ Փաշինյանի ACJ319 ինքնաթիռը գրեթե մեկ ժամ պտտվել է Տվերի մարզի վրայով՝ սպասելով վայրէջքի թույլտվության։ Ինքնաթիռը, ի վերջո, ուղղությունը փոխել է դեպի այլընտրանքային Պուլկովո միջազգային օդանավակայան, որտեղ վայրէջք է կատարել մոտավորապես ժամը 1:00-ին։
 
Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գերմանիա կատարած այցից հետո ուղևորվում էր Մոսկվա և պլանավորում մասնակցել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) միջկառավարական խորհրդի նիստին։
 
Հավելենք՝ ըստ ռուսական տելեգրամ-ալիքների և ԶԼՄ-ների, Մոսկվան դեկտեմբերի 10-ին ենթարկվել է վերջին ժամանակների ամենամեծ հարձակման։
 
ՀՕՊ համակարգերը գիշերը խոցել են 32 անօդաչու թռչող սարք: Բնակիչների խոսքով՝ գիշերը պայթյուններ են լսվել Զելենոգրադում, Ռամենսկոյեում, Օդինցովոյում և Դուբնայում, ինչպես նաև անօդաչու թռչող սարքերի ձայները, պայթյունները շարունակվել են նույնիսկ առավոտյան։ Մոսկվայի չորս օդանավակայաններ՝ Շերեմետևո, Դոմոդեդովո, Վնուկովո և Ժուկովսկի, սահմանափակել են թռիչքները:
 
Ավելի քան 170 չվերթ հետաձգվել է, չեղարկվել կամ վերահասցեագրվել: Շատ չվերթներ ուղարկվել են Պուլկովո այլընտրանքային օդանավակայան:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը