Թրամփը «քննարկում է Գրենլանդիան ձեռք բերելու ուղիները», ներառյալ զինուժի կիրառումը


 

Թրամփը «քննարկում է Գրենլանդիան ձեռք բերելու ուղիները», ներառյալ զինուժի կիրառումը

  • 07-01-2026 11:19:39   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննարկում է «Գրենլանդիան ձեռք բերելու տարբերակները», ներառյալ ԱՄՆ զինված ուժերի հնարավոր օգտագործումը, հայտարարել է Սպիտակ տունը:
 
Թրամփը սա դիտարկում է որպես ԱՄՆ ազգային անվտանգության առաջնահերթություն, որն անհրաժեշտ է «Արկտիկական տարածաշրջանում մեր հակառակորդներին զսպելու համար», ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ:
 
Գրենլանդիան բազմիցս հայտարարել է, որ չի ցանկանում լինել Միացյալ Նահանգների մի մասը: Երեքշաբթի օրը եվրոպական խոշորագույն տերությունների և Կանադայի առաջնորդները հանդես եկան ի պաշտպանություն կղզու տարածքի՝ հայտարարելով, որ այն պատկանում է իր ժողովրդին:
 
Անցած հանգստյան օրերին Մադուրոյի ձերբակալությունից հետո Թրամփը վստահություն է հայտնել, որ «արևմտյան կիսագնդում ամերիկյան գերիշխանությունը այլևս երբեք կասկածի տակ չի դրվի»:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը