Եթե շարունակեք uպանել ձեր սեփական ժողովրդին, Թրամփը կuպանի ձեզ. ԱՄՆ սենատորն՝ Իրանի իշխանություններին


 

Եթե շարունակեք uպանել ձեր սեփական ժողովրդին, Թրամփը կuպանի ձեզ. ԱՄՆ սենատորն՝ Իրանի իշխանություններին

  • 07-01-2026 11:58:08   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
tert.am. Դոնալդ Թրամփը Բարաք Օբաման չէ: Դուք պետք է հասկանաք՝ եթե շարունակեք սպանել ձեր սեփական ժողովրդին, որը պահանջում է ավելի լավ կյանք, Թրամփը կսպանի ձեզ, հայտարարել է սենատոր Լինդսի Գրեմը՝ դիմելով Իրանի իշխանություններին:
 
«Իրանում փոփոխություններ են տեղի ունենում։ Դա կլինի Մերձավոր Արևելքի պատմության մեջ ամենամեծ փոփոխությունը, որը նպատակ ունի ազատվել այս նացիստական ռեժիմից։ Իրանի ժողովրդի համար օգնությունը ճանապարհին է», - նշել է Գրեմը։
 
Հիշեցնենք, որ Իրանում շարունակվում են բողոքի ցույցերն՝ իրանական ռիալի նկատմամբ կտրուկ նվազման ֆոնին: Իրանական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ մի քանի քաղաք անցել են ցուցարարների վերահսկողության տակ:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը