ԱՄՆ-ն ցանկանում է գնել Գրենլանդիան. Ռուբիո


 

ԱՄՆ-ն ցանկանում է գնել Գրենլանդիան. Ռուբիո

  • 07-01-2026 14:18:17   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. ԱՄՆ-ն ցանկանում է գնել Գրենլանդիան, այլ ոչ թե գրավել այն ռազմական ճանապարհով, հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն ամերիկացի կոնգրեսականների հետ հանդիպման ժամանակ։ Այս մասին հաղորդում է The Wall Street Journal պարբերականը՝ սեփական աղբյուրները վկայակոչելով։
 
«Քննարկումների ընթացքին ծանոթ անձանց փոխանցմամբ՝ Ռուբիոն պնդել է, որ Սպիտակ տան վերջին սպառնալիքները չեն վկայում Գրենլանդիա ամերիկյան ներխուժման անխուսափելիության մասին»,- գրում է թերթը։
 
WSJ-ի տեղեկություններով՝ Գրենլանդիայի շուրջ քննարկումը տեղի է ունեցել երկուշաբթի օրը մի շարք կոնգրեսականների, Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթի և ԱՄՆ զինված ուժերի միացյալ շտաբի պետ Դեն Քեյնի մասնակցությամբ։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը