ԱՄՆ-ը դուրս կգա տասնյակ միջազգային և ՄԱԿ-ի կառույցներից. Թրամփ
08-01-2026 11:05:10 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Ազատություն. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի հայտարարել է, որ Միացյալ Նահանգները դուրս կգա տասնյակ միջազգային և ՄԱԿ-ի կառույցներից, այդ թվում՝ կլիմայական պայմանագրից և ՄԱԿ-ի այն մարմնից, որը խթանում է գենդերային հավասարությանը, քանի որ, նրա խոսքով, դրանք «գործում են ԱՄՆ ազգային շահերին հակառակ»։
Reuters-ի փոխանցմամբ՝ Թրամփի կողմից բարձրաստիճան վարչական պաշտոնյաներին ուղղված հուշագրում նշված ՄԱԿ-ի անդամ չհանդիսացող 35 խմբերի և ՄԱԿ-ի 31 կառույցների թվում է նաև ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիան (UNFCCC)։
Անցյալ տարի Միացյալ Նահանգները առաջին անգամ վերջին երեք տասնամյակների ընթացքում բացակայեց ՄԱԿ-ի ամենամյա միջազգային կլիմայական գագաթնաժողովից։
ԱՄՆ-ը դուրս կգա ՄԱԿ-ի Կանանց կազմակերպությունից (UN Women), որը զբաղվում է գենդերային հավասարության և կանանց լիազորությունների հարցերով, ինչպես նաև ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամից (UNFPA)։ ԱՄՆ-ը անցյալ տարի կրճատել էր իր ֆինանսավորումը UNFPA-ին։
«ՄԱԿ-ի կառույցների համար դուրս գալը նշանակում է դադարեցնել մասնակցությունը կամ ֆինանսավորումը այդ կառույցներին՝ օրենքով թույլատրված չափով», - ասվում է հուշագրում։