Մխիթար Հայրապետյանը՝ պետական կառավարման ոլորտում արհեստական բանականության 100 առաջնորդների համաշխարհային ցանկում
20-01-2026 15:41:01 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն ընդգրկվել է միջազգային հեղինակավոր Apolitical հարթակի կողմից կազմված «Government AI 100» 2026 թվականի ցանկում, որը ներկայացնում է պետական կառավարման ոլորտում արհեստական բանականության զարգացմանն ուղղված քաղաքականությունների ձևավորման և արդյունավետ իրականացման գործում առանցքային դեր ունեցող ամենաազդեցիկ 100 առաջնորդներին։
«Սա ոչ թե անհատի, այլ ՀՀ կառավարության՝ արհեստական բանականության զարգացմանն ուղղված քաղաքականությունների ձևավորման և արդյունավետ իրականացման գործում ունեցած ավանդի միջազգային ճանաչումն է։
Ցանկում ընդգրկված են նաև ԱՄՆ Սպիտակ տան՝ Գիտության և տեխնոլոգիաների քաղաքականության գրասենյակի տնօրեն, ԱՄՆ նախագահի՝ գիտության և տեխնոլոգիաների հարցերով գլխավոր խորհրդական Մայքլ Կրացիոսը, Ֆրանսիայի արհեստական բանականության հարցերով պետական նախարար Կլարա Շապազը, Ճապոնիայի թվային փոխակերպման նախարար Մասաակի Թաիրան, Ուկրաինայի պաշտպանության նախարար Միխայլո Ֆեդորովը, Ավստրալիայի արդյունաբերության, նորարարության և գիտության նախարար Թիմ Այրսը, Լեհաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին և այլք»: