ՀՀ ԱԺ նախագահը և Բուլղարիայի դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր


 

ՀՀ ԱԺ նախագահը և Բուլղարիայի դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր

  • 20-01-2026 15:48:22   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունվարի 20-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բուլղարիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Նիկոլա Նիկոլովին: 
 
Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ Ալեն Սիմոնյանը հույս է հայտնել, որ նրա գործունեության շնորհիվ երկու երկրների համագործակցությունը նոր թափ կստանա:
 
Զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ հարաբերություններին, միջխորհրդարանական կապերի ակտիվացմանը, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերին:
 
Ալեն Սիմոնյանը դեսպանի ուշադրությունն է հրավիրել նաև Ադրբեջանում գտնվող գերիների, ապօրինի պահվող և անհետ կորած համարվող անձանց խնդրին:
 
ԱԺ մամուլի ծառայություն
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն