Քննարկվել են էներգետիկ ոլորտում Հայաստանի և Ղազախստանի համագործակցության հեռանկարները


 

Քննարկվել են էներգետիկ ոլորտում Հայաստանի և Ղազախստանի համագործակցության հեռանկարները

  • 20-01-2026 15:54:13   | Ղազախստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Ղազախստանում Հայաստանի դեսպանատնից հայտնում են, որ դեսպան Ղևոնդյանը հանդիպել է Ղազախստանի ատոմային էներգիայի գործակալության ղեկավարի հետ:
 
2026 թվականի հունվարի 20-ին Ղազախստանում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանն այցելել է Ղազախստանի Հանրապետության ատոմային էներգիայի գործակալություն:
 
Հանդիպման ընթացքում գործակալության նախագահ Ալմասադամ Սատկալիևը ներկայացրել է իր կողմից գլխավորած՝ Ղազախստանում նախորդ տարի ատոմային էլեկտրակայանների կառուցման վերաբերյալ ընդունված որոշման հետ կապված խնդիրները:
 
Քննարկվել են Հայաստանի և Ղազախստանի միջև ոլորտային համագործակցության հեռանկարները, որոնք սահմանված են 2025 թվականի նոյեմբերի 21-ին ստորագրված՝ ատոմային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման բնագավառում համագործակցության մասին երկկողմ փոխըմբռնման հուշագրով, ինչպես նաև համապատասխան միջազգային համաձայնագրերով, իրավական պարտավորություններով և կոնվենցիաներով, որոնց կողմ են հանդիսանում երկու երկրները:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն