Գեղարքունիքում հարգանքի տուրք է մատուցվել հայրենիքի համար նահատակված հերոսների հիշատակին
27-01-2026 15:51:24 | Գեղարքունինքի մարզ | Ի՞նչ է գրում մամուլը
Գեղարքունիքի մարզի հուշահամալիրները, պանթեոնները, շիրմատները հունվարի 27-ի առավոտվանից մարդաշատ են․ հազարավոր քաղաքացիներ ծաղկեդրումով, խոնարհումով, խնկարկումով ու աղոթքով իրենց հարգանքի տուրքն են մատուցում հայրենիքի համար նահատակված հերոսների սուրբ հիշատակին։
«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Գավառ քաղաքի զբոսայգում՝ Հայրենիքի համար նահատակված հերոսների պանթեոն- հուշահամալիրում, ծաղկեպսակ դրեցին և ծաղիկներ խոնարհեցին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը և այլք։Հայրենիքի համար նահատակված հերոսների հիշատակի, ծաղկեդրման և ոգեկոչման արարողություններ տեղի ունեցան նաև Գեղարքունիքի մարզի Մարտունի, Սևան, Ճամբարակ, Վարդենիս համայնքներում։Կարդացեք հոդվածը` Español