Արգիշտի Մեխակյանն այցելել է 100-ամյա հոբելյար Սեդա տատիկին
Նոյյան Տապան
AM RU EN WA FR

Արգիշտի Մեխակյանն այցելել է 100-ամյա հոբելյար Սեդա տատիկին

27-01-2026 18:11 Հայաստան Մեկնաբանություն

Վաղարշապատ համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյան ֆեյսբուքի իր էջում  լուսանկարներ է հրապարակել և կից գրել.
 
«Այսօր այցելեցի Արագած բնակավայր՝ Սեդա տատիկի տուն, ով նշում է իր 100-ամյա հոբելյանը: Այս առիթը ոչ միայն անձնական, այլև համայնքային կարևոր իրադարձություն է:
 
Այս նշանակալի օրը ևս մեկ անգամ հիշեցրեց, թե որքան կարևոր է մեր ավագ սերնդի դերը համայնքի պատմության ու արժեքների պահպանման գործում:
 
Սեդա տատիկի անցած կյանքի ճանապարհը օրինակ է տոկունության, համբերության և մարդկային ջերմության: Մաղթում եմ նրան առողջություն, երկար ու խաղաղ օրեր՝ շրջապատված ընտանիքի սիրով ու հոգատարությամբ:
 
Ի դեպ, Սեդա տատիկն ունի 3 երեխա, 10 թոռ, 27 ծոռ և 2 կոռ»:  
 
 
 
Նոյյան տապան   |   Մեկնաբանություն

 

 

Կարդացել են 343 անգամ