ԱԳ նախարարը հանդիպել է ՄԻԵԴ նախագահի հետ․ մտքեր են փոխանակվել անկախ արդարադատության խթանման հարցերի շուրջ


 

ԱԳ նախարարը հանդիպել է ՄԻԵԴ նախագահի հետ․ մտքեր են փոխանակվել անկախ արդարադատության խթանման հարցերի շուրջ

  • 27-01-2026 16:30:03   | Ֆրանսիա  |  Մամլո հաղորդագրություն

Հունվարի 27-ին Ստրասբուրգում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Մաթիաս Գիյոմարի հետ։
 
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և ՄԻԵԴ-ի միջև փոխգործակցության, իրավունքի գերակայության ապահովման, անկախ արդարադատության խթանման հարցերի շուրջ։
 
Երկուստեք գոհունակությամբ նշվել է Դատարանի հետ տարբեր մակարդակներում ակտիվ ներգրավածությունը։
 
Արարատ Միրզոյանը և Մաթիաս Գիյոմարն անդրադարձ են կատարել ՄԻԵԴ վճիռների կատարմանը։ Նախարար Միրզոյանը նշել է վճիռների կատարման և վերահսկողության փակման հարցում Հայաստանի գրանցած բարձր ցուցանիշը՝ ընդգծելով ժողովրդավարական սկզբունքների և մարդու իրավունքների պաշտպանության հարցերում շարունակական բարեփոխումների գործում ՀՀ վճռականությունը։
 
«Հայաստանը կանգնած է Դատարանի, առաջին հերթին դրա գործունեության հիմքում դրված սկզբունքների ու արժեքների կողքին, և մեծապես կարևորում է ՄԻԵԴ-ի հետ համագործակցությունը՝ ի շահ ՀՀ քաղաքացիների ժողովրդավարության օրակարգի առաջմղման գործում», - ընդգծել է նախարար Միրզոյանը։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն