11-02-2026 10:57:16 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Ազատություն․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի բացառում Մերձավոր Արևելք ամերիկյան ռազմական նավերի ուղարկումը, եթե Իրանի հետ միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները արդյունք չտան։ Այդ մասին նա ասել է Axios-ին տված հարցազրույցում։
Թրամփի խոսքով՝ տարածաշրջան արդեն շարժվում է ամերիկյան ռազմածովային նավերի խումբ, և հնարավոր է՝ ուղարկվի ևս մեկը։ Նա նշել է, որ քննարկում է Իրանի ուղղությամբ ԱՄՆ ռազմածովային ուժերի երկրորդ ավիակիրային խմբի տեղակայման տարբերակը։
Միաժամանակ Սպիտակ տան նախագահը ընդգծել է, որ Վաշինգտոնը դեռ փորձում է Իրանի հետ համաձայնության հասնել։
Եթե դա չստացվի, Սպիտակ տունը, Թրամփի խոսքով, ստիպված կլինի դիմել շատ կոշտ քայլերի։ Նրա գնահատմամբ՝ Թեհրանը այս փուլում ավելի պատրաստակամ է բանակցությունների, քան անցյալ տարվա ամռանը, երբ ԱՄՆ-ի, Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը կտրուկ սրվել էր։