Իրանն աշխատում է ատոմի խաղաղ օգտագործման երաշխիքով գործարք կնքելու առաջարկի ուղղությամբ


 

Իրանն աշխատում է ատոմի խաղաղ օգտագործման երաշխիքով գործարք կնքելու առաջարկի ուղղությամբ

  • 11-02-2026 11:45:53   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. Իրանի արտգործնախարարը նշել է, որ 2025 թվականի բանակցությունների ընթացքում իրականացված հարվածներից հետո Թեհրանը լիովին չի վստահում Վաշինգտոնին և կցանկանար համոզվել, որ նման բան այլևս չի կրկնվի։
 
Իրանն աշխատում է համաձայնագրի առաջարկի վրա, որը կերաշխավորի ատոմի խաղաղ օգտագործման իրավունքը՝ առանց միջուկային զենքի մշակման։ Այս հայտարարությունն արել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։
«Թիմիս արդեն հանձնարարել եմ աշխատել իրագործելի ծրագրի կամ առաջարկի վրա, որը կարող է երաշխավորել, որ (Իրանը. խմբ.) միջուկային զենք չի ունենա և միևնույն ժամանակ կարող է երաշխավորել էլեկտրաէներգիայի, դեղորայքի, գյուղատնտեսության համար միջուկային տեխնոլոգիայի խաղաղ օգտագործման իրավունքը»,– RT-ին տված հարցազրույցում ասել է նախարարը։
 
Նա ընդգծել է, որ 2025 թվականի բանակցությունների ընթացքում իրականացված հարվածներից հետո Թեհրանը նախկինի պես լիովին չի վստահում Վաշինգտոնին և կցանկանար համոզվել, որ նման բան այլևս չի կրկնվի։
 
Հիշեցնենք` ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները փետրվարի 6-ին Մասկատում (Օման) բանակցություններ անցկացրին Իրանի միջուկային ծրագրի շուրջ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ բանակցությունները լավ ընթացք են ունեցել և կշարունակվեն։ Փետրվարի 8-ին Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ընդգծեց, որ Իրանը պնդում է ուրանը հարստացնելու իր իրավունքը, նույնիսկ եթե դա պատերազմի հանգեցնի։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը