ԱԺ-ն ընդունեց զինծառայություն չանցած և արտասահմանում բնակվող 27-37 տարեկան քաղաքացիներին առնչվող նախագիծը


 

ԱԺ-ն ընդունեց զինծառայություն չանցած և արտասահմանում բնակվող 27-37 տարեկան քաղաքացիներին առնչվող նախագիծը

  • 11-02-2026 11:37:10   | Հայաստան  |  Քննարկում

 
1lurer. Ազգային ժողովը փետրվարի 11-ի նիստին քվեարկության արդյունքում առաջին և երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց մի շարք նախագծեր, ինչպես նաև համաձայնագրեր:
 
Առաջին ընթերցմամբ ընդունվեց ՀՀ հարկային օրենսգրքի 380.1 հոդվածում փոփոխություն կատարելուն առնչվող նախագիծը, համաձայն որի՝ բուժծառայություն դիմաց տերմինալով վճարում կատարելիս քաղաքացուն ավտոմատ կտրամադրվի էլեկտրոնային ՀԴՄ կտրոն: Այն կարտացոլվի նաև ArMed համակարգում, այսինքն՝ ՀԴՄ-ում կարտացոլվի նաև ArMed-ի համապատասխան գրանցման կոդը: 
 
Առաջին ընթերցմամբ ընդունվեց նաև Ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված պայմաններում և հանգամանքներում անհայտ կորած անձանց մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ընդունելու մասին հարցը: Ըստ նախագծի հիմնական զեկուցող, արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի՝ անհրաժեշտություն է առաջացել ընդունել առանձին շրջանակային օրենք, որով կապահովվի ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված պայմաններում և հանգամանքներում անհայտ կորած անձանց իրավահարաբերությունների համապարփակ կարգավորումը:
 
Երկրորդ ընթերցմամբ ընդունված նախագծերի թվում էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած՝ ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը: Ըստ այդմ՝ սահմանվում է, որ 27-37 տարեկան քաղաքացիները կարող են ազատվել քրեական պատասխանատվությունից՝ կամովին վերադառնալով Հայաստանի Հանրապետություն և ընտրելով առաջարկվող 5 տարբերակներից մեկը:
 
 
Հեղինակ`Լուսինե Մուրադյան
 
 
Բաժանորդագրվեք մեզ / Subscribe us on:/ Подписывайтесь
 
➜ YouTube 2: https://www.youtube.com/@NoyanTapan  (in Russian)
➜ YouTube 3: https://www.youtube.com/@NoyanTapanLiveTV (Special Programs)
➜ Telegram:   https://t.me/NoyanTapanTV
➜ Website:    https://nt.am/
➜ HyeID:      https://hyeid.net/
 
#noyantapantv #noyantapan #ноянтапан #ноянтапантв  #ноянтапаннарусском #Арцах #карабах #armenia #НоянТапан #armenia4k #аналитика #armenianews #новостиармениисегодня  #Армения #karabakh  #политика #новости #интервью #армения #ереван #южныйкавказ #европа #сша #война #арцах #нагорныйкарабах  #news #analytics  #NoyanTapanTV #Temu#noyantapanshort  #short  #shorts #noyantapanreel #reel #reels #noyantapantvreel, #reelnoyantapan, #shortnoyantapan #shortԿարենՍարգսյան #reel #gayanearakelyan #tigranharutyunyan #maripetrosyan #elizazakharyan #vladimirpogosyan #short Владимир Погосян # Владимир Погосян #reel Владимир Погосян 
 
Noyan Tapan Media Holding («NT Holding»)
Isahakyan 28, Yerevan, 0009 Armenia
+374 55509050, +374 60351122, +1 818 967 5677 
e-mail contact@nt.am

 

 

Նոյյան տապան  -   Քննարկում