Վիլնյուսի պնդմամբ՝ պատժամիջոցները վերացնելու դեպքում 6 տարուց Մոսկվան պատրաստ կլինի ռազմական հակամարտության ՆԱՏՕ-ի հետ


 

Վիլնյուսի պնդմամբ՝ պատժամիջոցները վերացնելու դեպքում 6 տարուց Մոսկվան պատրաստ կլինի ռազմական հակամարտության ՆԱՏՕ-ի հետ

  • 06-03-2026 18:52:37   | Լիտվա  |  Ի՞նչ է գրում մամուլը

azatutyun.am Լիտվայի հետախուզական ծառայությունն իր տարեկան զեկույցում նշել է, որ Ռուսաստանն ընդլայնում է զորամասերը ՆԱՏՕ-ի սահմանին, և եթե պատժամիջոցները վերացվեն, վեց տարի հետո Մոսկվան պատրաստ կլինի «լայնածավալ ռազմական հակամարտության» Հյուսիսատլանտյան դաշինքի հետ։
 
«Ռուսաստանը հավանաբար ստեղծելու է ոչ միայն 30–50 տոկոսով ավելի մեծ, այլև համեմատաբար ժամանակակից բանակ։ Զենքի և զինամթերքի ռազմավարական պահուստները լիովին վերականգնվելու են։ Ռուսաստանը պատրաստ կլինի համապարփակ ռազմական հակամարտության ՆԱՏՕ-ի հետ», - ասված է Լիտվայի հետախուզության զեկույցում:
 
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը դեռևս չի արձագանքել Վիլնյուսի զեկույցին։
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը