Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, այնուհետ նույնքան կբարձրանա․ լեռնային շրջաններում սպասվում բուք


 

Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, այնուհետ նույնքան կբարձրանա․ լեռնային շրջաններում սպասվում բուք

  • 07-03-2026 15:58:03   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հանրապետության տարածքում մարտի 7-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 8-9-ն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ․ լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան, հովտային շրջաններում ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։ Լեռնային շրջաններում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Մարտի 10-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ 
 
Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ արագությամբ։
 
Օդի ջերմաստիճանը մարտի 7-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով, մարտի 9-12-ի ցերեկային ժամերին աստիճանաբար նույնքան կբարձրանա։
 
Երևանում մարտի 7-ի ցերեկը, 8-ի գիշերը և առավոտյան սպասվում են տեղումներ ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։ Մարտի 8-ի ցերեկը, 9-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն