Տուսկը վերընտրվել է Լեհաստանի կառավարող կուսակցության ղեկավարի պաշտոնում


 

Տուսկը վերընտրվել է Լեհաստանի կառավարող կուսակցության ղեկավարի պաշտոնում

  • 10-03-2026 18:48:49   | Լեհաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

1in.am Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը կրկին ընտրվել է երկրի կառավարող «Քաղաքացիական կոալիցիա» կուսակցության նախագահ: Այս մասին հայտնել է Սեյմի (խորհրդարանի ստորին պալատ) փոխխոսնակ Դորոտա Նեդզելյան:
 
«Դոնալդ Տուսկը պաշտպանություն է ստացել 97%-ի մակարդակում: Այդ թեկնածուի օգտին տրված ձայների թիվը կազմել է 16 695, դեմ՝ 379 ձայն», – մեջբերել է նրա խոսքը Radio Zet ռադիոկայանը:
 
Կուսակցության ղեկավարի ընտրություններին մասնակցել է «Քաղաքացիական կոալիցիայի»՝ ձայնի իրավունք ունեցող  անդամների 78%-ը:
 
«Այդ  97%-ը նույնիսկ ինձ վրա տպավորություն գործեց», – գրել է Տուսկը X-ում՝ մեկնաբանելով կուսակցական քվեարկության արդյունքները։
 
Կուսակցության ղեկավարի նախորդ ընտրությունները տեղի են ունեցել 2021 թ. հոկտեմբերին, երբ Տուսկը հաղթել էր՝ ստանալով «Քաղաքացիական կոալիցիայի» ձայների 97,4%-ը:
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը