ԵՊՀ-ում անցկացվեց կլոր սեղան «Արեւմտահայերենի վաղվա օրը»<br /> թեմայով<br />


ԵՊՀ-ում անցկացվեց կլոր սեղան «Արեւմտահայերենի վաղվա օրը»
թեմայով

  • 17-03-2010 20:30:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Երեւանի պետական համալսարանի եւ «Հայկական Սփյուռք» կենտրոնի նախաձեռնությամբ մարտի 17-ին ԵՊՀ-ում հրավիրվել էր «Արեւմտահայերենի վաղվա օրը» թեմայով կլոր սեղան: Քննարկմանը մասնակցում էին ԵՊՀ ռեկտոր ակադեմիկոս Արամ Սիմոնյանը, ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Ստեփան Պետրոսյանը, հայ բանասիրության ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանը, ժամանակակից հայոց լեզվի ամբիոնի վարիչ Լեւոն Եզեկյանը, Սփյուռքագիտության ամբիոնի վարիչ Յուրա Ավետիսյանը, դասախոսներ, հյուրեր, ուսանողներ: Բացման խոսքում ռեկտոր Արամ Սիմոնյանը կարեւորեց քննարկվող հարցի արդիականությունը եւ պատրաստակամություն հայտնեց օժանդակելու ամեն մի ձեռնարկման, որը կնպաստի հայապահպանությանն ու լեզվապահպանությանը: ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Ստեփան Պետրոսյանը, մասնավորապես նշեց, որ Սփյուռքում ապրող հայության մի ստվար զանգված այսօր հանդիսանում է արեւմտահայերեն լեզվի եւ արեւմտահայերեն մտածողության կրող եւ նրա հայապահպանության, հայեցի դաստիարակության համար պիտի ջանքեր չխնայել եւ զանազան միջոցներով նպաստել արեւմտահայերենի դասավանդմանը Սփյուռքի դպրոցներում: «Արեւմտահայերենով ստեղծվող գրականությունը պիտի կարողանալ պահել իր շարունակական ընթացքի, ինչու չէ, նաեւ կատարելագործման եւ զարգացման մեջ»,- նշեց նախարարի տեղակալը: Ստեփան Պետրոսյանը ներկաներին տեղեկացրեց այս հարցի շուրջ ՀՀ սփյուռքի նախարարության այս տարվա մի քանի նախաձեռնությունների մասին: Նախարարության աջակցությամբ եւ պատվերով ստեղծվել է արեւմտահայերենից-արեւելահայերեն եւ հակառակը փոխարկիչ համակարգչային ծրագիր, որը հասանելի է բոլորին եւ միաժամանակ կատարելագործվում է: Առաջիկայում կազմակերպվելու է համահայկական գիտաժողով, որը նվիրված է լինելու հենց արեւմտահայերենի ուսուցման արդի վիճակին եւ հիմնախնդիրներին, արեւմտահայերենի միասնական դասագրքերի ստեղծման խնդրին: Նախարարության կողմից մշակվել է հոբելյանական միջոցառումների շարք, եւ այս տարի նշվելու է սփյուռքահայ գրողներ Ռուբեն Սեւակի, Կոստան Զարյանի եւ Հակոբ Օշականի հոբելյանները: Թեմայի վերաբերյալ ելույթ ունեցան նաեւ կլոր սեղանի այլ մասնակիցներ, դասխոսներ եւ ուսանողներ:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play