Դատախազությունը պահանջում է Հովիկ Աբրահամյանի եղբորից և 2 փեսայից բռնագանձել 20 անշարժ գույք, 1 մլրդ դրամ
Նոյյան Տապան
AM RU EN WA FR

Դատախազությունը պահանջում է Հովիկ Աբրահամյանի եղբորից և 2 փեսայից բռնագանձել 20 անշարժ գույք, 1 մլրդ դրամ

06-04-2026 18:20 Հայաստան Մամլո հաղորդագրություն
Դատախազությունը պահանջում է Հովիկ Աբրահամյանի եղբորից և 2 փեսայից բռնագանձել 20 անշարժ գույք, 1 մլրդ դրամ
Դատախազությունը պահանջում է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբորից և երկու փեսաներից բռնագանձել 2 տասնյակը գերազանցող անշարժ գույքեր, 1 միլիարդ դրամը գերազանցող գումար:
 
Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից՝ հիշեցնելով, որ Գլխավոր դատախազությունը 2023 թվականի մարտի 6-ին հայցադիմում է ներկայացրել դատարան՝ պահանջելով Հովիկ Աբրահամյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝
 
59 անշարժ գույք, որոնցից 15-ը գտնվում է Երևանում,
 
4 տրանսպորտային միջոց,
 
20 իրավաբանական անձանցում մասնակցություն,
շուկայականից էականորեն ցածր արժեքով օտարված 9 գույքերի շուկայական արժեքը՝ 1 միլիարդ 628 միլիոն 277 հազար դրամի չափով,
 
8 ընկերություններին տրված փոխառություններից ծագող պահանջի իրավունք՝ 11 միլիոն 292 հազար 570 ԱՄՆ դոլարի չափով, 687 միլիոն դրամի չափով և 3 միլիոն 117 հազար եվրոյի չափով,
 
Եվս 21 միլիարդ 202 միլիոն դրամ։
 
Հիշեցնենք նաև, որ 2025 թվականին դատախազն իրավասու դատարան է հանձնել ՀՀ նախկին վարչապետի և բարձրաստիճան այլ պաշտոններ զբաղեցրած Հովիկ Աբրահամյանի վերաբերյալ քրեական վարույթը:
 
 
 
 
Նոյյան տապան   |   Մամլո հաղորդագրություն

 

 

Կարդացել են 261 անգամ