Բեյրութում բացվել է գեղանկարիչ Սուրեն Ոսկանյանի<br /> ստեղծագործությունների ցուցահանդեսը<br />


Բեյրութում բացվել է գեղանկարիչ Սուրեն Ոսկանյանի
ստեղծագործությունների ցուցահանդեսը

  • 05-03-2010 18:35:00   | Լիբանան  |  Մշակույթ
ԲԵՅՐՈՒԹ, 5 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Մարտի 4-ին, Բեյրութի «Նոազ Արք» ցուցասրահում, Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանի հովանավորությամբ եւ նախաձեռնությամբ տեղի է ունեցել Գեղանկարիչ Սուրեն Ոսկանյանի նկարների ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը: Ինչպես տեղեկացնում է «Ազդակը», ցուցահանդեսում ներկայացվել են արվեստագետի 28 յուղաներկ աշխատանքները: Ի դեպ ցուցահանդեսի բացումը համընկել է գեղանկարչի ծննդյան հիսունամյակին: Խոսելով իր հետագա ծրագրերի մասին, Սուրեն Ոսկանյանն ասել է. «Պետք է շարունակել աշխատել»: Ցուցադրությունը շարունակվելու է մինչեւ մարտի 18-ը:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play