Հրանուշ Հակոբյանը կարեւորել է Թուրքիայի հայ համայնքում<br /> հայկական ինքնության պահպանման խնդիրը (լրացված)<br />


Հրանուշ Հակոբյանը կարեւորել է Թուրքիայի հայ համայնքում
հայկական ինքնության պահպանման խնդիրը (լրացված)

  • 04-03-2010 20:48:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ընդունելով մարտի 3-ին թուրքահայ գործարար Տիգրան Ալթունին, Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշել է հայ ժողովրդի պատմության մեջ Ստամբուլի հայ համայնքի կարեւոր դերակատարությունը եւ կարեւորել Թուրքիայի հայ համայնքում հայկական ինքնության պահպանման խնդիրը: Նախարարը մտահոգություն է հայտնել Թուրքիայի հայ համայնքում խառնամուսնությունների բարձր տոկոսի եւ հայախոսության մակարդակի շարուակական անկման վերաբերյալ: Նա կարեւորել է ՀՀ Սփյուռքի նախարարության կողմից այս տարի ապրիլին կազմակերպվելիք «Հայ ինքնության պահպանումը խառնամուսնություններում» գիտագործնական համաժողովին եւ «Արեւմտահայերի ուսուցման վիճակը սփյուռքում» թեմայով գիտաժողովին Ստամբուլի հայ համայնքի ներկայացուցիչների մասնակցությունը: Հանդիպման ժամանակ խոսվել է նաեւ ստամբուլահայության կրթական հիմնախնդիրների մասին: նույն օրը Հ.Հակոբյանն ընդունել է նաեւ Հայաստանի ժողովրդական արտիստ Վլադիմիր Մսրյանին, կինոռեժիսոր, սցենարիստ Արմեն Ռոնովին եւ պրդյուսեր Հովհաննես Գրիգորյանին: Հանդիպման ժամանակ քննարկվել են ռուս մեծ գրող Անտոն Պավլովիչ Չեխովի 150 ամյակին նվիրված հայ-ռուսական ֆիլմի սցենարի եւ հնարավոր ֆինանսավորման աղբյուրների հետ կապված հարցեր: Նախարարը հյուրերին ծանոթացրել է Սփյուռքի հայ համայնքների պատմության վերաբերյալ ֆիլմաշարի ստեղծման Սփյուռքի նախարարության ծրագրի հետ: Ըստ ՀՀ Սփյուռքի նախարարության Մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության, մարտի 4-ին Հ.Հակոբյանը Ազգային պատկերասրահի որմնանկարների դահլիճում մասնակցել է Եվրոպայի Ժողովրդական կուսակցության հիմնադիր անդամ եւ նախագահ Վիլֆրիդ Մարթենսի «Եվրոպա` ես պայքարում եմ, ես հաղթահարում եմ» գրքի շնորհանդեսին:
Նոյյան տապան  -   Հասարակություն