«Ուժեղ Հայաստան» կուսակցության Աջափնյակ վարչական շրջանի գրասենյակում ընտրողներին խոստացել, ինչպես նաև տվել են ընտրակաշառք. ձերբակալվել են մի շարք անձինք


 

«Ուժեղ Հայաստան» կուսակցության Աջափնյակ վարչական շրջանի գրասենյակում ընտրողներին խոստացել, ինչպես նաև տվել են ընտրակաշառք. ձերբակալվել են մի շարք անձինք

  • 04-06-2026 13:06:24   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության Երևանի Աջափնյակ վարչական շրջանի գրասենյակում որպես պատասխանատու նշանակված անձինք, հիշյալ կուսակցության համակիրների և նրանց հետ համագործակցող մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ ընտրողներին խոստացել, ինչպես նաև տվել են ընտրակաշառք:
 
Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։
 
 
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն