Զելենսկին Պուտինին հանդիպում է առաջարկել չեզոք երկրում


 

Զելենսկին Պուտինին հանդիպում է առաջարկել չեզոք երկրում

  • 05-06-2026 10:13:18   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բաց նամակ է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ առաջարկելով հանդիպել չեզոք երկրում։
 
Ուղերձը հրապարակվել է Սանկտ Պետերբուրգում դրոնային հարձակումից հետո, որտեղ այս օրերին անցկացվում է Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովը։
 
«Ուկրաինան առաջարկում է ավարտել պատերազմը մեր և ձեր միջև ձևաչափով։ Ես ձեզ հանդիպում եմ առաջարկում», - գրել է Զելենսկին։
 
Նա նշել է, որ Մոսկվան կամ Կիևը նման հանդիպման համար հարմար վայր չեն։ Զելենսկու խոսքով՝ կան երկրներ, որոնք ավանդաբար ընդունում են առաջնորդներին պատերազմի և խաղաղության հարցերը լուծելու համար՝ Շվեյցարիան, Թուրքիան, արաբական աշխարհի երկրները։
 
Ուկրաինայի նախագահը նաև հայտարարել է, որ Կիևը պատրաստ է բանակցությունների ընթացքում լիակատար հրադադարի և ռազմագերիների փոխանակման՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով։
 
Զելենսկու խոսքով՝ բանակցային գործընթացին պետք է միանան նաև ԱՄՆ-ն ու Եվրոպան՝ որպես անվտանգության իրական երաշխավորներ։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը