«Հայաստան» դաշինքի համակիրների տներում խուզարկություններ են եղել. ըստ դաշինքի՝ կան ձերբակալվածներ
07-06-2026 11:29:56 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Ազատություն․ Գյումրիում «Հայաստան» դաշինքի աջակիցների, անդամների տներում իրավապահները խուզարկություններ են իրականացրել, «Ազատության» հետ զրույցում հայտնեց քաղաքական ուժի պատգամավորության թեկնածու Հովիկ Պետրոսյանը:
Նրա փոխանցմամբ՝ առավոտյան ժամը 7-ից մոտ մեկ տասնյակ իրենց համակիրների, այդ թվում՝ Գյումրիում գործող շտաբներից մեկի պետին տարել են: Սակայն թե որ ուժային կառույց և ինչու, հայտնի չէ, նրանց հետ կապ հաստատել չի հաջողվում:
Իրավապահ կառույցները դեռևս մեկնաբանությամբ հանդես չեն եկել:
Դաշինքն, իր հերթին, հայտարարությամբ շեշտել է, որ նախընտրական շտաբի անդամներին ապօրինաբար են բերման ենթարկում և/կամ ձերբակալվում տարբեր պատճառաբանություններով, այդ թվում՝ որպես վկա հարցաքննվելու պատրվակով՝ որակելով սա ընտրական իրավունքի խախտում: