Հուսով ենք՝ հնարավորինս շուտ կստորագրվի խաղաղության համաձայնագիրը. Ֆիդան
08-06-2026 19:11:48 | Թուրքիա | Ի՞նչ է գրում մամուլը
1in.am Մենք աջակցում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։
Ադրբեջանական պետական APA լրատվական գործակալությունը հաղորդում է, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը այս հայտարարությունն արել է Ստամբուլում Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարների եռակողմ հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում։
Նա ընդգծել է, որ նրանք հույս ունեն, որ Ադրբեջանն ու Հայաստանը հնարավորինս շուտ կստորագրեն խաղաղության համաձայնագիր։
Ֆիդանի խոսքով՝ պետք է հաշվի առնել այսպես ասած Ադրբեջանի «օրինական մտահոգությունները»։
Արտգործնախարարը հայտարարել է, որ Թուրքիան կանի ամեն ինչ Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու համար, և կողմերի ցուցաբերած կամքը հստակ հնարավորությունների պատուհան է բացել տարածաշրջանի համար։
Նա նշել է, որ վերջին չորս տարիների ընթացքում Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում զգալի առաջընթաց է գրանցվել։